Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Փաշազադեն և Փաշինյանն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Փաշազադեն և Փաշինյանն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
03.06.2025 | 12:04

1․ ՀԱՍԵ-ի դեմ են Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն և Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը։

2․ Փաշազադեին ու Փաշինյանին դուր չեն եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գնահատականներն ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության իրավունքների, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների մասին։

3․ Փաշազադեն Հայաստանն ուզում է վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։ Փաշինյանի վարած քաղաքականության անունն «Իրական Հայաստան» է, բայց նա Փաշազադեի գծի վրա է։

Չմոռանանք, որ 2021-ին Փաշինյանը խոստանում էր պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի համար, բայց 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ դրանով իսկ նպաստելով արցախահայերի էթնիկ զտմանն ու հայրենազրկմանը։ Այնպես որ, նրա «Իրական Հայաստանն» «Արևմտյան Ադրբեջանի» մասին է։

4․ Փաշազադեն անկեղծորեն ու հրապարակավ ցույց է տալիս իր հայատյացությունը։ Փաշինյանը դա անում է «խաղաղության» լոզունգների ներքո։

5․ Փաշինյանը Գարեգին Բ-ի դեմ հարձակվել է Փաշազադեի անուղղակի հրահանգով։ Նիկոլին բացարձակապես չի հետաքրքրում ՀԱՍԵ-ն և այդ կառույցի իմիջը։ Նա պարզապես Ալիևին է հաճոյանում դրանով։ Հետևաբար՝ ոչ մի, այսպես կոչված, կոմպրոմատ, ոչ մի տեղեկատվություն չի կարող ազդեցություն թողնել։ Նիկոլի բերած ավերածությունները նրան դնում են աշխարհիկ և հոգևոր տիրույթներից դուրս՝ լուսանցքում, ավելի ճիշտ՝ քաղաքական աղբանոցում։ Իսկ աղբանոցային մարդը չի կարող մեզ կարծիք պարտադրել կամ խոսել բարեվարքությունից։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2387

Մեկնաբանություններ